Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

«Սկսիր նորից» ֆիլմը՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ

«Սկսիր նորից» ֆիլմը՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ
09.01.2019 | 17:28

«Սկսիր նորից» ֆիլմը (ԱՄՆ, 2018) հունվարի 10-ից «Մոսկվա» կինոթատրոնում է:

Երբ Մայան դադարեց հուսալ, որ իր երազանքները կիրականանան, նա պատահաբար ստանում է աշխատանք մեծ կորպորացիայում։ Այժմ նա ունի հնարավորություն ապացուցելու Մեդիսոն Ավենյուի սնոբներին, որ բնատուր տաղանդը և փայլուն ստեղծագործականությունը նույնքան կարևոր են, որքան հեղինակավոր համալսարանների դիպլոմները։ Եվ նշանակություն չունի՝ ինչ կա քո մեջքի ետևում, քանզի երբեք ուշ չէ սկսել նորից: Ֆիլմի գլխավոր դերակատարուհին Ջենիֆեր Լոպեսն է: Ռեժիսորը՝ Փիթեր Սիգալը:

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ